ԵՄ–ն կոչ է անում Չինաստանին զիջումների գնալ ԱՀԿ բարեփոխումների հարցում

17:41   16 Նոյեմբեր 2018    339

Չինաստանը պետք է զիջումների գնա Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխումների բանակցություններում կամ կվտանգի, որ Միացյալ Նահանգները հրաժարվի ներկա համակարգից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստերոմը:

«Չինաստանը շատ է շահել ԱՀԿ համակարգից և մենք կոչ ենք անում Չինաստանին առաջնորդություն ցուցաբերել և միանալ բարեփոխումներին և համակարգի թարմացմանը, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն։ Հակառակ դեպքում ԱՄՆ հավասար խաղի պայմաններ կստեղծի այդ համակարգից դուրս»,–ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները