Բախտաձենը մեկնաբանել է Իվանիշվիլիի պատկերով պաստառների առկայությունը

17:55   16 Նոյեմբեր 2018    239

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ոչ մի զարմանալի բան չի տեսնում այ բանում, որ իշխող «Վրացական ա» կուսակցութւյան առաջնորդը ակտիվորեն մասնակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական արշավին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իշխող «վրացական երազանք» կուսակցությունը, որը պաշտոնապես աջակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին, ով անկախ թեկնածու է, որոշել է փոխել փիառ-ռազմավարությունը: Թբիլիսիի փողոցներում այսօր հայտնվել են պաստառներ, որոնց վրա Զուրաբիշվիլիի փոխարեն պատկերված է իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

««Վրացական երազանք»-ի քաղաքական թիմը աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, հետևաբար, բնական է, որ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում` կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ակտիվորեն մասնակցում է նախըտրական արշավին, այստեղ զարմանալի ոչինչ չկա»,- ասել է Բախտաձեն:

Լրագրողները խնդրել են տեղի ունեցածը մենկաբանել նաև երկրի ՊՆ ղեկավար Լևան Իզորիային: Նա ասել է, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի մաքսիմալ կերպով ընդգծել համախմբված դիքրորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները