Բրիտանիայի վարչապետն իր ընտրողներին խնդրել է աջակցել Brexit-ի հարցով իր ծրագրին

20:05   16 Նոյեմբեր 2018    124

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հինգշաբթի անմիջականորեն դիմել է իր ընտրողներին՝ կոչ անելով աջակցել Brexit-ի հարցով իր ծրագրին, քանի որ ինքը պատրաստվում է իր կուսակցության ներսում մրցակիցների դեմ պոտենցիալ պայքարի։

Այն բանից, երբ վարչապետը խոստացել էր ԵՄ-ից դուրս գալուց հետո մնալ իր պաշտոնում, Մեյը ռադիոհեռախոսով պատասխանել է քաղաքացիների հարցերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործակալությունը գրել է, որ վարչապետի շփումը քաղաքացիների հետ հեշտ չէր։ Զանգողներից մեկը հայտարարել է, որ նա պետք է հրաժարական տա եւ տեղը զիջի այն քաղաքական գործչին, ով ավելի հավատարիմ է Brexit-ին, մյուսը նրան համեմատել է Չեմբեռլենի հետ, ով անարդյունք փորձում էր Գերմանիային հետ պահել պատերազմից։

Սակայն Մեյը հաստատակամ է իր պլանի հարցում։

Նրա խոսքերով՝ այն ամենը ինչ ուզում են մարդիկ, ովքեր կողմ են ԵՄ-ից դուրս գալուն, վստահությունն է նրանում, որ երկիր մուտքի թույլտվություն տալու է Մեծ Բրիտանիան եւ ոչ թե՝ Բրյուսելը։

Գործակալությունը նշում է, որ Մեյը պայքարում է Brexit-ի հարցով իր պլանի պահպանման եւ վարչապետ մնալու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները