Ամերիկացի կոնգրեսականը զգուշացրել է ՌԴ-ի դեմ սպասվող պատժամիջոցների մասին

22:17   16 Նոյեմբեր 2018    177

Դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը, ով հունվարից կարող է դառնալ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը, զգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ սպասվող պատժամիջոցների մասին՝ ընտրություններին նրա ենթադրյալ միջամտության կապակցությամբ եւ խոստացել է վերահսկել Դոնալդ Թրամփի դիվանագիտական ջանքերը:

Էլիոտի խոսքով, նոր կազմով Կոնգրեսը կասկածանքի տակ է դնելու գործադիր իշխանության գործողությունները, ինչը նրա սահմանադրական արտոնությունն է, որը հանրապետականները անտեսում էին նախագահի զայրութը չառաջացնելու մտավախությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

AFP-ին տված հարցազրույցում Նյու Յորք նահանգից կոնգրեսականը հայտնել է, որ ինչպես եւ նախկինում վրդովված է 2016-ի ընտրություններին Ռուսաստանի գործողություններից:

Էնգելի խոսքով, Ներկայացուցիչների պալատը, որն այժմ ղեկավարելու են դեմոկրատները, պատրաստ է պատժել Ռուսաստանին եւ համոզված է, որ Թրամփի նախընտրական շտաբը Ռուսաստանի հետ դավադրության մեջ էր, ինչի առնչությամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն է անցկացնում:

«Կարծում եմ, որ եթե վստահ լինենք, որ մեր ընտրություններում միջամտություն կատարվել է, ապա պետք է պատժամիջոցներ կիրառվեն», - ասել է Էնգելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները