Հարիրին պաշտպանել է սաուդցիներին

20:12   16 Նոյեմբեր 2018    111

Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումը պետք է բացառի թագավորության հասցեին հարձակումները, կարծում է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին:

«Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումը ճիշտ ուղղությամբ կայացված որոշում է՝ արդարության հաստատման եւ քաղաքականացման եւ թագավորության դեմ արշավի կազմակերպման փորձերի արգելափակման շրջանակներում», - ասել է Հարիրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը նախօրեին հաղորդել էր, որ Խաշոգջիի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները