Մեքսիկացի բիզնեսմենը Coca-Cola-ին մեղադրել է խարդախության մեջ

20:35   16 Նոյեմբեր 2018    141

Մեքսիկացի ձեռնարկատեր Խոսե Անտոնիո դել Վալյեն հայց է ներկայացրել Coca-Cola-ի դեմ՝ գազավորված ըմպելիքների խոշորագույն արտադրողին մեղադրելով արտադրական սեփականության գողության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ խոսքը Gaba նյութը պարունակող ըմպելիքի իրավունքի մասին է, որը, որոշ պնդումների համաձայն, բարելավում է ուղեղի աշխատանքը:

Մեխիկոյի դատախազությունը, որը քննում է Վալյեի բողոքը, եկել է եզրակացության, որ Coca-Cola-ն պետք է փոխհատուցի գործարարին պատճառած 344.5 մլն դոլարի վնասը: Առաջիկա շաբաթներին դատախազությունը ծանուցում կուղարկի Մեքսիկայում Coca-Cola-ի մենեջերներին:

Ինչպես հաղորդվում է, դատարանը դեռևս պետք է որոշի՝ արժի արդյոք մեղադրանք առաջադրել Coca-Cola-ի նկատմամբ:

Վալյեի հայցում խոսվում է Fanta Gaba գազավորված ըմպելիքի մասին, որ բաղադրությունը գործարարն ստեղծել է Ճապոնիա այցելելուց հետո, որտեղ նկատել է Gaba ամինաթթու հավելման լայն տարածվածությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Coca-Cola  


Վերնագիրի այլ պիտակները