Ինդոնեզիայում ավիավթարի հետևանքով զոհվածներից մեկի ընտանիքը դատի է տվել Boeing-ին

20:53   16 Նոյեմբեր 2018    159

Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 վթարի հետևանքով զոհված բժիշկ Ռիո Նանդա Պուրտամայի ծնողները դատի են տվել ավիաշինարարական ընկերությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Boeing-ի դեմ հայցը գրանցվել է նախօրեին Իլինոյս նահանգի դատարանում: Հայցվորները պնդում են, որ ավիաշինարարը ճիշտ փաստաթղթեր չի տրամադրել տվյալ մոդելի օդանավի ավտոպիլոտ համակարգում արված փոփոխությունների մասին, ինչը կարող էր ավիավթարի պատճառ դառնալ:

«Boeing-ը չի նախազգուշացրել Lion Air ավիաընկերությանն ու դրա օդաչուներին ինքաթիռի ոչ անվտանգ վիճակի մասին, որը պայմանավորված է եղել ավտոպիլոտ համակարգում արված փոփոխություններով», - ասվում է դատական հայցում:

Ծնողները մասնավորեցնում են, որ Պուրտաման մեկնելիս է եղել Ինդոնեզիա՝ սեփական հարսանիքին:

Ավելի վաղ Lion Air-ի մենեջերներից մեկը Boing-ին մեղադրել էր՝ պնդելով, որ ինքնաթիռի վերոնշյալ մոդելի փաստաթղթերում չի նշվում, որ ինքնաթիռը որոշակի պայմաններում ավտոմատ կերպով «սուզում» է կատարել:

Հիշեցնենք, որ ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 29-ին Ճավա կղզու ափերի հարևանությամբ: Օդանավում գտնվող բոլոր 189 անձը զոհվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները