Կիեւում Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա «զելյոնկա» են լցրել

21:04   16 Նոյեմբեր 2018    197

Անհայտ անձինք «զելյոնկա» են լցրել Ուկրաինայի Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզյակովի վրա։

Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի ցերեկը՝ Կիեւի Hilton հյուրանոցի ելքի մոտ։ Այստեղ անցկացվում է Դատական VII ժողովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հարձակվողներից մեկը «զելյոնկան» ցողել է Կոզյակովի դեմքին, իսկ մյուսը՝ հագուստին, ինչից հետո նրանք թաքնվել են։

Այժմ դեպքի վայրում ոստիկանությունն է աշխատում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները