Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ նոր դատական գործընթացը կսկսվի 2019թ. փետրվարին

21:26   16 Նոյեմբեր 2018    178

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին որպես մեղադրյալ պետք է կանգնի դատարանի առջև: Ինչպես հաղորդում է ANSA-ն, Բարի քաղաքի քաղաքապետարանը որոշել է դատի տալ քաղաքական գործչին՝ ուղեկցող աղջիկների գործով։

Առաջին նիստը նախատեսված է 2019 թվականի փետրվարի 4-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը սկանդալային մի գործի մասին է, երբ 82-ամյա քաղաքական գործիչը ղեկավարում էր կառավարությունը: Այն նախորդել է ևս մեկ ոչ պակաս աղմկահարույց դեպքի՝ կապված անչափահասների սեռական ծառայությունից օգտվելու հետ։

Բարիի դատական գործը մինչ այժմ կենտրոնացած է երիտասարդ գործարար Ջանփալո Տարանտինիի վրա, որը կանանց սեռի հանդեպ հետաքրքրություններ ունեցող Բեռլուսկոնիի ուշադրությունը գրավելու համար նրան «աղջիկներ է մատակարարել»։ Այդ ծառայությունների համար գործարարը շահավետ պետպատվերներ է ստացել։

Բեռլուսկոնին մեղադրվում է այն բանում, որ վճարել է Տարանտինիին, որպեսզի նա սուտ վկայություն տա իր հետ հարաբերությունների մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները