Ավստրալիայում թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել

21:34   16 Նոյեմբեր 2018    187

Սիդնեյի համալսարանի թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել։

Կայքի տվյալներով՝ համալսարանը կորցրել է գետաձիու գանգը, ծովային կրիայի կմախքը՝ պատյանի հետ միասին, ինչպես նաեւ գեր լորիի եւ շան կմախքները։ Այս բոլորը XIX դարի վերջի բնօրինակներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հրապարակել ենք լուսանկարներ, որոնցում գողացված կմախքներն են։ Դրանք հազվագյուտ եւ թանկարժեք են։ Հուսով ենք՝ բնակչությունը մեզ թարմ տեղեկատվություն կտա, որը կօգնի թանգարանին վերադարձնել կմախքները»,- հայտարարել է տեղական ոստիկանության տեսուչ Մարկ Ջորջը։

Ոստիկանությունը հայտնել է, որ երեք կմախքներ էլ գտնվել են թանգարանի մոտ։ Հավանաբար, գողերը դրանք թալանից հետո այնտեղ են թողել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները