Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է բանակի հուշարձանն անարգողին. լրատվամիջոց

11:51   17 Նոյեմբեր 2018    300

Բուլղարիայի ոստիկանությունը 22-ամյա երիտասարդի է ձերբակալել, որը նկարել է Սոֆիայում տեղադրված Խորհրդային բանակի հուշարձանի վրա, հայտնում է բուլղարական «24 ժամ» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի գիշերը:

Պարբերականի տեղեկություններով՝ տեսահսկման համակարգին հետեւող ոստիկանների ուշադրությունն է գրավել կասկածելի մարդը, որը ներկի տարայով գտնվել է հուշարձանի մոտ:

Ոստիկանական պարեկը, ում ուղարկել են դեպքի վայր, վանդալին ձերբակալել է: Նշվում է, որ երիտասարդին առաջադրվել է խուլիգանության մեղադրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները