Ամերիկացի մարդասպանը 90 սպանություն է խոստովանել

11:59   17 Նոյեմբեր 2018    303

Տեխասում բանտարկված տղամարդը խոստովանել է 90 սպանության կատարումը, որոնք իրագործվել են վերջին 40 տարում, փոխանցում է Sky News-ը:

Լուիզիանա եւ Ջորջիա նահանգներից քննիչները հաստատել են, որ իրենց հաջողվել է փակել նախկինում չբացահայտված սպանության 4 գործ, երբ 78-ամյա Սեմյուել Լիթլը, որը 3 սպանության համար ցմահ ազատազրկման պատիժ է կրում, ցուցմունքներ է տվել:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ տղամարդը պատմել է Լուիզիանայում 2 սպանության այնպիսի մանրամասներ, «որոնց մասին կարող էր իմանալ միայն մարդասպանը»:

Լիթլի խոստովանությունները վերաբերել են 2 կնոջ սպանության՝ 59-ամյա Դորոթի Ռիչարդի, ում մարմինը գտնվել էր 1982 թվականին, եւ 40-ամյա Դեյզի ՄաքԳուայրի, ում դիակը հայտնաբերվել է 1996 թվականին: Երկուսին էլ խեղդել էին:

Լիթլը խոստովանել է նաեւ Ջորջիայում կատարած երկու սպանություն, որոնց քննությունը մինչ օրս ոստիկանությունը չէր դադարեցրել:

Ջորջիայի իշխանությունները նույնպես 2 կանանց սպանության գործ են փակել: Ինչպես հայտարարել են Բիբբ կոմսության շերիֆի գրասենյակից, զոհերից մեկը սպանվել էր 1977 թվականին, երկրորդը՝ 1982-ին

Զոհերից մեկի անձը, որի մասունքները հայտնաբերվել են անտառում, չի հաջողվել պարզել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները