Իսլանդիայի նախագահը խոստովանել է, որ հավայան պիցցայի դեմ պայքարելու ուժ չունի

12:19   17 Նոյեմբեր 2018    231

Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել արքայախնձորով պիցցայի նկատմամբ իր բացասական վերաբերմունքի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Նա խոստովանել է, որ «շատ հեռուն է գնացել», այսպես կոչված, հավայան պիցցան չսիրելու հարցում: Յոուհանեսոնը նաև հայտարարել է, որ այդպես էլ չի կարողացել սիրել այն՝ իր սկանդալային հայտարարությունից ի վեր:

Որպես այլընտրանք՝ նա առաջարկել է այդ ուտեստում ծովամթերք հավելել:

«Ես ծովամթերքներով պիցցա եմ նախընտրում, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ: Ինչպս գիտեք՝ Իսլանիդան նավաստիների երկիր է, ուստի առաջարկում եմ պիցցային ծովամթերքներ հավելել»,-ասել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները