Հոնդուրասը սուրճի «խաչակրաց արշավանք» է հայտարարել

13:59   17 Նոյեմբեր 2018    189

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը Իբերոամերիկյան գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է սուրճ արտադրողերի դաշինք ստեղծելու մտադրության մասին՝ սուրճի «արդարացի» համաշխարհային գներ ձեռք բերելու համար:

Նրա խոսքով՝ ներկա պահի սուրճի շուկայում բացասական իրավիճակ է, ինչի պատճառով սուրճ արտադրողները և ոլորտի շատ ներկայացուցիչներ հարվածի տակ են հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հոնդուրասը «խաչակրաց արշավանք» է սկսում այնպիսի կարևոր մթերքի, ինչպիսին սուրճն է, արտադրողների և ընկերությունների պաշտպանության երկրների դաշինք ստեղծելու համար»,-հայտարարել է Էրնանդեսը:

Հոնդուրասը սուրճ արտադրող երկրների համաշխարհային առաջատարների տասնյակում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնդուրաս   Սուրճ  


Վերնագիրի այլ պիտակները