Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

12:57   17 Նոյեմբեր 2018    196

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ԱՄՆ-ում գյուլենականների գործով ընթացող հետաքննություններին ու Սիրիայում հակաահաբեկչական պայքարին:

Թուրքիայի նախագահը ցավակցություններ է հայտնել Կոլիֆորնիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներում մահացած ամերիկացիների համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Խաշոգջիի սպանությունը պետք է բացահայտվի:

Նախագահները վերահաստատել են հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողանն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները