Ֆրանսիայում վարորդները մտադիր են ճանապարհները փակել

14:06   17 Նոյեմբեր 2018    235

Ֆրանսիայում վարորդները նախատեսում են ամբողջ երկրում ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ, փոխանցում է Associated Press-ը:

Ցուցարարները հայտարարում են, որ շաբաթ խցանումներ կստեղծեն օղակաձեւ փողոցներում եւ Փարիզը շրջանցող ճանապարհներին:

«Կառավարությունը պատրաստվում է ոստիկանություն ուղարկել՝ ցուցարարներին ցրելու համար եւ տուգանքներով է սպառնացել»,- փոխանցում է գործակալությունը:

Ցուցարարներն իրենց անվանում են «դեղին բաճկոնակներ», քանի որ հագել են լուսարձակող բաճկոնակներ, որը պարտավոր են ունենալ Ֆրանսիայում բոլոր վարորդները՝ ավտոմեքենաների հետ կապված անախորժությունների դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները