Վաշինգտոնը զերծ չի մնալու Իրանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքներից

15:42   17 Նոյեմբեր 2018    176

Ամերիկյան «National Interest» պարբերաթերթը հարցականի տակ դնելով Իրանի դեմ պատժամիջոցներից ԱՄՆ-ի ակնկալած արդյունքները, գրել է. «Հակաիրանական պատժամիջոցների բացասական հետևանքներն ուղղվելու են Վաշինգտոնի կողմը»:

«National Interest» պարբերականն ուրբաթ օրը մի հոդվածում անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների Վաշինգտոնին ուղղված բացասական հետևանքներին, գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր հակաիրանական պատժամիջոցներով կրկին անգամ փորձում է ԻԻՀ-ին պարտադրել, որպեսզի զիջումների գնա իր ցանկությունների դիմաց», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս ակնկալիքը հանգեցնելու է հիասթափության, քանի որ նման դեպքում առկա է անցանկալի հետևանքների վտանգը, ինչը վնասելու է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարաբերություններին»,-գրել է ««National Interest»»-ը:

««National Interest»-ը հավելել է. «Նման քայլերը չեն տեղավորվելու կառուցողական համագործակցության, խաղաղության և կամ ԱՄՆ-ի շահերի շրջանակներում, մինչդեռ նպատակը պիտի լինի Իրանի հետ կառուցողական համագործակցությունը, ինչը սակայն դժվար է թվում այն պայմաններում, երբ Թրամփը հրաժարվեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից և ոչնչացրեց լավ հարաբերությունների հիմք ծառայող ցանկացած ենթահող»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները