Լենոնին սպանողը բացահայտել է երաժշտի հաշվեհարդարի մանրամասները

16:18   17 Նոյեմբեր 2018    123

Մարկ Չեփմենը, որը բանտարկության պատիժ է կրում The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի սպանության համար, բացահայտել է իր հանցագործության մանրամասները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Չեփմենը հատուկ օգտագործել է էքսպանսիվ գնդակներ, որպեսզի Լենոնին հաստատապես սպանի: «Հանցագործությունից անմիջապես հետո ես մտահոգվեցի այն մասին, որ նա չտանջվի»,- նշել է նա պատժի մեղմացման հայցով դատաքննության ժամանակ:

63-ամյա մարդասպանը շեշտել է, որ տարեցտարի կատարած հանցագործության պատճառով ավելի մեծ ամոթ է զգում: Նա հավելել է, որ փորձել է իրեն սպանությունից տարհամոզել, սակայն «արդեն չափից ավելի էր դրա մեջ խրված»:

Պատժի մեղմացման հարցում Չեփմենին մերժել են: Սա արդեն 10-րդ դատաքննությունն է, որոնց ժամանակ նա փորձում է ազատվելու հասնել: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Չեփմենը 5 անգամ կրակել էր Ջոն Լենոնի վրա Նյու Յորքի նրա տան մոտ: Փամփուշտներց 4-ը դիպել էին Լենոնին եւ մահացու էին: Ոստիկանները հանցագործին հայտնաբերել են մայթին նստած՝ Ջերոմ Սելենջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքն ընթերցելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լենոն   The-Beatles  


Վերնագիրի այլ պիտակները