ՌԴ-ն ազդարարեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հրահրումների կապակցությամբ

14:24   17 Նոյեմբեր 2018    241

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ազդարարելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից լարվածության հրահրման կապակցությամբ, տեղեկացրել է ամերիկացի զորայինների Ռուսաստանի հարևանությամբ գտնվող տարածքներ փոխադրվելու մասին:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն հետզհետե դեպի արևելք են շարժվում և Ռուսաստանի մերձակա տարածքներում ու Եվրոպայի արևելքում զորավարժություն են կազմակերպում»:

Զախարովան նաև ներկայացնելով եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում Լեհաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բրիտանիայում ու Բելգիայում ԱՄՆ-ի ռազմաբազաների և ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման վայրերի ցուցակն, ասաց. «Ամերիկացի զորայինները փոխադրվում են Ռուսաստանի հարևանությամբ գտնվող տարածքներ»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը նաև ասաց, որ «Նորդ Սթրիմ 2» խողովակագծի նախագծի կապակցությամբ ԵՄ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքը հակասում է միջազգային նոմերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները