Մոտ 700 մեքենա. ամերիկացին ճապոնական մեքենաների վիթխարի հավաքածու ունի

17:21   17 Նոյեմբեր 2018    141

Ամերիկացի դիլեր Գերի Դունկանը ճապոնական մեքենաների ամենաանսպասելի հավաքածուի տեր է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Դունկանն իր մոտ 700 մեքենայից բաղկացած հավաքածուն պահում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Քրիսչենսբերգ փոքր քաղաքի պահեստային շինությունում, ընդ որում՝ առաջին մեքենան նա ձեռք է բերել 2016թ.-ին:

Ամեն ինչ սկսվել է 1989թ.-ին, երբ հավաքորդը Տոկիոյի ավտոսրահ մեկնելու տոմս է շահել և այնտեղ առաջին անգամ տեսել Nissan Figaro ռետրոմեքենան: Այն ժամանակ նրան չի հաջողվել ձեռք բերել մեքենան, քանի որ ընկերությունը չէր նախատեսում այդ մոդելն արտահանել ԱՄՆ:

2016թ.-ին Գերին ձեռք է բերել հավաքածուի առաջին ավտոմեքնան: Այժմ հավաքածուն կազմված է մոտ 700 ավտոմեքենայից, որոնց մեծ մասը ռետրոմեքենաներ են ու վաճառքի ենթակա չեն: Դրանց շարքում են Nissan Figaro, Subaru Sambar, Mazda Porter, Autozam AZ-1 և Honda City Turbo մակնիշի ավտոմեքենաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դունկան   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները