Մերկելը խոստովանել է, որ սխալվել է

17:59   17 Նոյեմբեր 2018    133

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել միգրացիոն քաղաքականության հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 16-ին նա հանդիպել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսին գերմանացի տղա էր սպանվել: Նրա սպանության մեջ մեղադրվում է փախստական:

Մերկելն ընդունել է, որ Հեմնիցում սարսափելի սպանություն է կատարվել: Նրա խոսքով` Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել` «անվտանգ» չճանաչելով մի շարք երկրներ և տարածաշրջաններ, ինչը կարող էր օգնել միգրանտների հոսքը կանգնեցնելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները