Թրամփը կանխատեսել է, որ Փելոսին կընտրվի Կոնգրեսի խոսնակ

19:02   17 Նոյեմբեր 2018    148

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կընտրվի Կոնգրեսի խոսնակ:

«Ես կարող եմ Նենսի Փելոսի համար այնքան ձայն հայթայթել, որքան նա ցանկանա Ներկայացուցիչների պալատի խոսնակը դառնալու համար: Նա արժանի է այդ հաղթանակին: Բայց նրա կուսակցությունում կան մարդիկ, որոնք փորձում են խլել այդ հաղթանակը: Նա կհաղթի», — ասել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փելոսին առաջարկել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքորին «ռուսական գործի» պատճառով ազատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները