Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը

19:24   17 Նոյեմբեր 2018    130

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, իր աշխատողների հետ հանդիպման ընթացքում ասել է:

Բեզոսն ասել է, որ 1 տրն դոլար արժողությամբ Amazon-ը մի օր ստիպված կլինի դառնալ սեփական անկման ականատեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Amazon-ն այնքան մեծ չէ, որ անկում չապրի: Իրականում կանխատեսում եմ, որ մի օր այն սնանկ կդառնա: Եթե նայեք խոշոր ընկերություններին, ապա կտեսնեք, որ դրանք 30 կամ դրանից մի քիչ ավել կյանք ունեն: Գործը չի հասնում 100 կամ դրանից ավել տարվան»,-աշխատողներին ասել է գործարարը:

Այս համատեքստում Բեզոսը հիշատակել է Sears-ին, որը ժամանակին համարվում էր աշխարհում խոշորագույն ինտերնետ ընկերությունը, սակայն ստիպված է եղել հոկտեմբերին իրեն սնանկ ճանաչել՝ Amazon-ի հետ մրցակցությանը չդիմանալու պատճառով:

Amazon-ի «կյանքը» հնարավորինս երկարաձգելու նպատակով Բեզոսը խորհուրդ է տվել ավելի շատ կենտրոնանալ ոչ թե սեփական, այլ հաճախորդների ցանկությունների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Amazon  


Վերնագիրի այլ պիտակները