Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականությունում թույլ տված սխալները

19:31   17 Նոյեմբեր 2018    111

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ միգրացիոն քաղաքականությունում սխալներ է գործել:

Կանցլերն այս մասին ասել է Հեմնից քաղաքում, որտեղ օգոստոսին ենթադրաբար ներգաղթյալների կողմից սպանվել էր տեղի բնակիչներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքում անցկացվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ընթացքում աջակողմյան արմատականները հարձակվել են ներգաղթյալների վրա:

Մերկելը խոստովանել է, որ Հեմնիցում «սարսափելի սպանություն է իրագործվել, որը գրգռել է մարդկանց»:

Կանցլերն ասել է, որ Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ չսահմանափակելով ներգաղթյալների հոսքը երկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները