Ստոկհոլմում հարյուրավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց

19:42   17 Նոյեմբեր 2018    113

Համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ Ավիչիի հարյուրավոր երկրպագուներ, ընտանիքի անդամներն ու ընկերները նոյեմբերի 17-ի երեկոյան դուրս են եկել Ստոկհոլմի փողոցներ՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլին կյանքից հեռացած երաժշտի հիշատակին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրանք հավաքվել են Ստոկհոլմի եկեղեցիներից մեկում, որտեղ երաժշտի մտերիմները խոսել են նրա կյանքի ու թողած ժառանգության մասին:

Հիշեցնենք, որ դիջեյ Ավիչիին (Թիմ Բերգլինգ) մահացած էին հայտնաբերել ապրիլի 20-ին՝ Օմանում: Նա հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել, ինչպես նաև մշտապես պայքարել է ընկճախտի, սթրեսի ու ալկոհոլից ունեցած կախվածության դեմ:

Նշվում է, որ 28-ամյա աստղը եղել է աշխարհի ամենահայտնի ու հարուստ դիջեյներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները