Թել Ավիվում անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել

19:55   17 Նոյեմբեր 2018    131

Իսրայելական Arkia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը նախկինում տեղեկացրել էր արգելակման համակարգում անսարքության մասին, Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թել Ավիվից Էյլաթ թռչող 29 ուղեւորներով Embraer E-Jet տիպի ինքնաթիռը արգելակման համակարգում անսարքության հայտնաբերումից հետո վերադառնում է Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինքնաթիռը Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել», —նշվում է հեռուստաալիքի Twitter-ի էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները