Հս. Կորեան ևս մի ամերիկացու է ազատ արձակել

20:08   17 Նոյեմբեր 2018    106

Հյուսիսային Կորեայի իշխանությունները Միացյալ Նահանգների ևս մի քաղաքացու են ազատ արձակել:

«ԱՄՆ-ն շնորհակալ է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը՝ համագործակցության և Շվեդիայի դեսպանատանը՝ ԱՄՆ քաղաքացու ազատ արձակմանն աջակցելու համար»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի գրավոր հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքացու անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն այն, որ նրան ձերբակալել էին հոկտեմբերին՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանը հատելիս:

Շվեդիան Վաշինգտոնի և Փհենյանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ԿԺԴՀ-ում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

Հիշեցնենք, որ մայիսին Հյուսիսային Կորեան ազատ էր արձակել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող երեք մարդու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները