Մինչ ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները, արևելյան հատվածը կաթվածահար է եղել ձնաբքի պատճառով

20:22   17 Նոյեմբեր 2018    112

ԱՄՆ-ի հարավային և արելյան շրջաններում ձնաբուքի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել, տասնյակ հազարավորներն առանց էլեկտրականության են մնացել:

Երկրի ողջ տարածքում ավելի քան 1900 ավիաչվերթ է չեղարկվել, ավելի քան 8200 չվերթ ուշացումով է իրականացվելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչդեռ ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում մոլեգնում են երաշտն ու անտառային հրդեհները, արևելքում միայն մեկ օրում մինչև 30 սմ ձյուն է տեղացել: Սառցե անձրևները փողոցները վերածել են վտանգավոր սահադաշտի: Օհայո, Միսիսիպի, Ինդիանա և Արկանզաս նահանգներում ոստիկանությունը հաղորդել է ավտովթարների հետևանքով գրանցված մահվան դեպքերի մասին:

Քաղաքացիները դժգոհություն են հայտնում քաղաքային իշխանությունների աշխատանքից: Նյու Յորքի Կենտրոնական այգում մեկ օրում 16,25 սմ ձյուն է տեղացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները