Ամերիկյան եկեղեցիները սկսել են վարկեր տրամադրել

20:34   17 Նոյեմբեր 2018    131

ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիները մտահոգված լինելով միկրովարկային ֆինանսական գիշատիչներից իրենց այցելուների փրկությամբ, բարձրաձայնում են տոկոսադրույքների և պարտքերի սահմանափակմանը վերաբերող խնդիրները և առաջարկում են իրենց սեփական վարկերը առավել չափավոր պայմաններով։

Տաճարներից մեկում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Կարլոս Կանո Վալենսիա անունով քահանայի դուռը ծեծեց հուզված մի կին։ Նա դժգոհում էր, որ իր ընտանիքը մի ժամանակ պարտքով 300 դոլար էր վերցրել «արագ գումարներ» խոստացող մանր վարկային մի կազմակերպությունից, որը մեծ տոկոս և խիստ վերջնաժամկետ էր սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չհասցնելով մարել առաջին պարտքը ընտանիքը ևս մեկ վարկ էր վերցրել և տոկոսային պարտքը հասել էր 10 000 դոլարի, ինչի արդյունքում ստիպված էր վաճառել տունը և մեքենան։

Եկեղեցին կարողացել է օգնել ընտանիքին դուրս գալ ծանր իրավիճակից, այնուհետև իր մտահոգությունն է տարածել միլիոնավոր ամերիկացիների վերաբերյալ, ովքեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում և դառնում են գիշատիչ մանր վարկատուների հեշտ թիրախը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները