Գիտնականները պարզել են, թե ում են պատկանում Գրանդ Կանյոնի ամենահին հետքերը

20:46   17 Նոյեմբեր 2018    113

Մոլորակի վրա դինոզավերերի հայտնվելուց մոտ 315 տարի առաջ գիտությանն անհայտ սողունը երկրի վրա 28 փոքր հետքեր է թողել:

Նրա թաթերի հետքերը հայտնաբերվել են Գրանդ Կանյոնի ազգային պարկում՝ կվարցային ավազաքարի բեկորի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանց նայելով, կարելի է կարծել, որ կենդանին մի կողմից մյուս կողմն է շարժել՝ ասես պարել է: Գիտնականները մի քանի վարկած են առաջ քաշել, որը բացատրում է սողունի խորհրդավոր քայլվածքը: Նախ՝ սողունը կարող էր ուժեղ քամու ուղղությանը հակառակ գնալ: Երկրորդ՝ թեք մակերեւույթով սողալ:

«Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչու է սողունը այդքան տարօրինակ քայլել, բայց մեկ բան հստակ է. այդ հետքերը պարկում ամենահինն են», — ասել է Նեւադայի համալսարանից Սթիվեն Ռոուլենդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները