Սելֆին ամերիկացուն փրկել է 99 տարվա բանտարկությունից

20:53   17 Նոյեմբեր 2018    132

Տեխասի բնակիչ Քրիստոֆեր Պրեկոպիան կարողացել է սելֆիի շնորհիվ ապացուցել իր անմեղությունը իրեն մեղսագրվող հանցագործությունում:

Աղջիկը ոստիկանություն էր դիմել՝ հայտարարելով, որ Քրիստոֆերը ներխուժել է իր տուն, ծեծել իրեն եւ խոհանոցային դանակով կրծքին խաչ արել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած նրան, որ մեղադրանքը ներկայացվել էր բացառապես տուժողի խոսքի հիման վրա, իսկ Պրեկոպիան պնդել էր, որ հարձակման գիշերը ընտանիքի հետ է եղել, նրան կալանավորել էին: Մեղադրական կողմը նրա համար 99 տարի էր պահանջել: Այնուհետ հարազատներին հաջողվել էր 150 հազար դոլար գրավով նրան ազատել:

Տղամարդու անմեղությունը կարողացել է ապացուցել նրա մայրը: Կինը հիշել է, որ հարձակման օրը նրանք միասին ճաշել են հյուրանոցում: Այդ ժամանակ նրանք լուսանկարվում եւ սոցցանցերում նկարները հրապարակու էին: Մասնավորապես, Քրիստոֆերը ֆեյսբուքում գտնվելու վայրը նշելով նկար էր հրապարակել: Այդ նկարը ոստիկանությանը համոզել էր, որ հարձակման ենթադրյալ պահին նա բոլորովին այլ վայրում էր:

Ավելի ուշ պարզվել է, որ նեղացած ընկերուհին հորինել է այդ ամբողջ պատմությունը իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները