Թրամփը հայտնել է, թե ում է ցանկանում տեսնել Կոնգրեսի խոսնակի պաշտոնում

21:05   17 Նոյեմբեր 2018    113

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կարող է ընտրվել Կոնգրեսի խոսնակի պաշտոնում:

Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրառում է կատարել Twitter-ում՝ խոստանալով անհրաժեշտ քանակությամբ ձայն ապահովել նրա համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարող եմ այնքան ձայն հավաքել Նենսի Փելոսիի համար, որքան նա ցանկանում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար: Նա արժանի է այդ հաղթանակին, սակայն կուսակցությունում կան մարդիկ, որոնք փորձում են խլել այդ հաղթանակը նրանից»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փելոսին առաջարկել է «ռուսական գործի» հետաքննությունից հեռացնել ԱՄՆ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մեթյու Ուիթակերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները