Շվեդիան կարող է դառնալ վերջին եվրոպական երկիրը, որն արգելում է անչափահասների ամուսնությունը

21:14   17 Նոյեմբեր 2018    161

Շվեդիայի օրենսդիրները պատրաստվում են կողմ քվեարկել անչափահասների ամուսնությունների մասին օրենքի խստացմանը:

Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ, իսկ այդ միջոցները ձեռնարկվել են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե օրենքն ընդունվի, ապա երկրում կարգելվի 18 տարեկանից ցածր մարդկանց ամուսնությունը:

Միեւնույն ժամանակ, երկրում արդեն գրանցված արտասահմանցի անչափահասների ամուսնությունները անվավեր են համարվելու եւ նրանք ստիպված կլինեն նորից գրանցել ամուսնությունը, հենց որ իրենց 18 տարին լրանա:

Նշվում է, որ Եվրոպայում փախստականների եւ եվրոպական երկրներում ապաստան հայցող անձանց շրջանում անչափահասների ամուսնության վերաբերյալ վիճակագրություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները