Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է նրա «ուրիշ կյանքի» մասին

21:26   17 Նոյեմբեր 2018    129

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրը խոսել է արքայազն Հարիի տիկնոջ՝ Մեգան Մարքլի մասին։

Նշվում է, որ հարցազրույցներին մեկի ժամանակ Մուրին ցույց են տվել 2006 թվականի մի լուսանկար, որում նա պատկերվել է մի քանի մարդկանց՝ այդ թվում և Մեգան Մարքլի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դերասանուհին շատ է զարմացել տեսնելով լուսանկարը և պատմել է իրենց ծանոթության պատմությունը։ Մուրը խաղացել է մի ֆիլմում, որի պրոդյուսերը Մեգան Մարքլի նախկին ամուսինն է եղել և նա շատ ժամանակ է անցկացրել Մեգանի հետ։ Դերասանուհին նշել է, որ դա ասես «ուրիշ կյանքում» է եղել։

«Նա հիանալի, առատաձեռն կին է» ,- ընդգծել է Մուրը։ Դերասանուհին ավելացրել է, որ շատ ուրախ է այն բանի համար, թե ինչպես դասավորվեց Մարքլի կյանքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները