Իլոն Մասկին պատկանող ընկերությունը առաջին ստորգետնյա թունելն է կառուցել Լոս Անջելեսում

21:34   17 Նոյեմբեր 2018    133

Իլոն Մասկի The Boring Company ընկերությունը ավարտել է Լոս Անջելեսի տակ թունելի կառուցումը։ Թունելով կերթևեկեն արագընթաց էլեկտրոբուսները, վակումային գնացքները և առանձին ուղևորատար կապսուլաներ։

Այդ մասին Իլոն Մասկը գրել է իր Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հատուկ փորող մեքենան դուրս գալիս գետնի մակերես և ավարտում թունելի կառուցումը։





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները