Սարդինիայի ափերի մոտ փորձում են փրկել ալժիրցի միգրանտներին

22:06   17 Նոյեմբեր 2018    131

Իտալիայի առափնյա պահակախումբը փնտրում է 8 ալժիրցի միգրանտների, ովքեր փորձել են հասնել ծովափ, երբ նրանց նավը Սարդինայի հարավարեւմտյան ափին խորտակվել է:

Առափնյա պահակախմբի հայտարարության մեջ նշվում է, որ նավի վրա գտնվող միգրանտներից երեքը մնացել էին նավի վրա եւ փրկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փրկարարները արդեն գտել են երկու միգրանտների մարմինները:

Նշվում է, որ Սիցիլիան Լիբիայից միգրանտների համար ամենամոտ եվրոպական կետն է, մինչդեռ Ալժիրից հեռացող մարդիկ սովորաբար գնում են Սարդինիա:

Նշվում է, որ անցյալ շաբաթ Իտալիայի ափերին մոտեցել է հինգ նավ, որտեղ ընդհանուր առմամբ, 63 մարդ է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները