Ցոյի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով - VIDEO

22:16   17 Նոյեմբեր 2018    181

Ռուսական Maschina Records երաժշտական հրատարակչությունը թողարկել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին երգը, որը երկար ժամանակ կորած է համարվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սինգլը թողարկվել է CD տարբերակով: Ստեղծագործությունը երաժիշտը ձայնագրել էր ակուստիկ տարբերակով, սակայն 2012-ին այն այն վերաձայնագրել էին խմբի անդամները:

Սինգլում ներառվել են վերականգնված ստեղծագործությունն ու երգի սկզբնական ակուստիկ տարբերակը, որը Ցոյը ձայնագրել էր 1990-ին:

CD սկավառակում թողարկվել է նաև ստուդիական դեմո տարբերակը, որը 2012-ին ձայնագրել էին «Կինո» խմբի երաժիշտները:

Հրատարակչությունից հայտնել են, որ այս սինգլը բացում է «Կինո» խմբի ձայնագրությունների վերաթողարկման շարքը, այդ թվում՝ ինչպես դասական երգերը, այնպես էլ նախկինում չհրատարակվածները: Շարքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են խմբի առաջնորդի որդին՝ Ալեքսանդր Ցոյը և խմբի կիթառահար Գեորգի Կասպարյանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները