Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Պոմպեոյի եւ ԿՀՎ-ի հետ քննարկել Խաշոգջիի սպանությունը

22:33   17 Նոյեմբեր 2018    149

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Կենտրոնական հետախուզության վարչության ներկայացուցիչների հետ քննարկել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը:

Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում՝ նախքան ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգ այցելելը, անտառային հրդեհներից տուժողների հետ հանդիպելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այպիսով նա արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությանը, որ ըստ ԿՀՎ-ի, լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները