Վիլնյուսում գործադուլ անող դպրոցի աշակերտների ծնողները աջակցել են ուսուցիչների պահանջներին

22:42   17 Նոյեմբեր 2018    136

Վիլնյուսի «Ժեմինոս» գիմնազիայի դպրոցականների ծնողները, ի աջակցություն հաստիքային վարձատրության համար գործադուլ անող ուսուցիչների, շաբաթ դպրոցից խաղաղ երթ են սկսել՝ ուղեւորվելով դեպի Լիտվայի կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ:

Երկուշաբթի Լիտվայի մի քանի դպրոցներ անժամկետ գործադուլ են սկսել: Ցուցարարների հիմնական պահանջը հաստիքային վարձատրության փոփոխությունն է եւ դրա հստակ սահմանումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երթի կազմակերպիչները նշել են, որ ծնողների երթին մասնակցել է շուրջ 200 մարդ: Ակցիայի մասնակիցները դիմել են կրթության եւ գիտության նախարարության ղեկավարությանը խորհրդանշական նամակ-պահանջով՝ ուսուցիչների խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, որպեսզի երեխաները դպրոց վերադառնան:

«Մենք առաջին հերթին նախարարությունից պահանջում ենք ուշադրություն դարձնել խնդրին: Երեխաներն արդեն մեկ շաբաթ է դպրոց չեն հաճախում: Հենց դա է խնդիրը: ԿԳՆ-ն հրապարակավ խոստացել է, որ 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն: Խնդիրը հարկավոր է հենց հիմա լուծել»:

Գիմնազիայի աշակերտներից մեկի մայրը, երթի նախաձեռնող Դայվա Ռումշենեի խոսքով, ակցիայի շրջանակներում, նախարարի օգնականին հանձնել են պաշտոնական ուղերձը:

Ավելի վաղ Լուսավորության աշխատակիցների արհիմիության նախագահ Անդրյուս Նավիցկասը հայտնել էր, որ ուսուցիչների անժամկետ գործադուլը, որը կապված է ավելի վաղ ուսուցիչների համար սահմանված հաստիքային վարձատրության հետ, կշարունակվի երկուշաբթի: Լիտվայում գործում են ավելի քան 2 հազար ուսումնական հաստատություններ, որոնցում աշխատում են 45 հազար ուսուցիչ:

Վիլնյուսի «Ժեմինոս» գիմնազիայում սովորում են ավելի քան հազար աշակերտներ: Այս դպրոցի 60-ից ավելի ուսուցիչները միացել են անժամկետ գործադուլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները