Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարարների վրա

10:33   18 Նոյեմբեր 2018    132

Հունական ոստիկանությունը Աթենքի կենտրոնական հատվածում Պոլիտեխնիկական համալսարանից ոչ հեռու տեղի ունեցած բախման ժամանակ ձերբակալել է 22 մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathimerini-ն։

Ըստ պարբերականի տվյալների՝ 13-ը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել այն բանից հետո, երբ անարխիստները ոստիկանների վրա քարեր եւ այրվող շշեր են նետել։ Թերթը նաեւ հայտնում է, որ բախման հետեւանքով 2 ոստիկան է տուժել։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ցուցարարների մի խումբ հարձակվել է Հունաստանում իշխող «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատվիրակության վրա, որի կազմում նախարարներ ու պատգաավորներ են եղել։ Կառավարության քաղաքականությունից դժգոհ ցուցարարները սկսել են վիրավորել պատգամավորներին, ջրով շշեր նետել նրանց ուղղությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել։

Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի Հունաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց Աթենքի Պոլիտեխնիկական համալսարանի աշակերտների ընդվզման 45-րդ տարելիցի կապակցությամբ, որը դաժանաբար ճնշվել էր «սեւ գնդապետների» ֆաշիստական խունտայի կողմից (1973 թվականի նոյեմբերի 17-ին)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները