Մերձմոսկվայում խանդի հողի վրա 5 մարդ է սպանվել

11:17   18 Նոյեմբեր 2018    178

Մերձմոսկովյան Վիդնոե քաղաքում տղամարդը սպանել է նախկին կնոջն ու բարեկամին, որից հետո ինքնասպան է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել է շրջանային Քննչական կոմիտեի ղեկավար Օլգա Վրադիյը։

Նախնական տվյալներով՝ տղամարդը իր նախկին կնոջ բնակարան է եկել եւ տեսել, որ նրան հյուրընկալվել է իր բարեկամը։ Խանդի հողի վրա տղամարդը կրակելով սպանել է նրանց, ապա ինքնասպան եղել։

Մեկ այլ դրամատիկ պատմություն էլ տեղի է ունեցել Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանում։

«Պովարովո համայնքում տղամարդը խանդել է կնոջն ու ընկերոջը եւ սպանել նրանց»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները