Հայտնի են դարձել կորած արգենտինական սուզանավի խորտակման հանգամանքները

11:24   18 Նոյեմբեր 2018    159

Մեկ տարի առաջ կորած արգենտինական «Սան Խուան» սուզանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է BBC-ն։ «Կարծես թե ակնհայտ է, որ նավը պայթել է»,-հայտնել է ՌԾՈՒ հրամանատար Գաբրիել Ատտիսը։

Նրա խոսքով՝ «Սան Խուան» նավի կմախքը դեֆորմացված է եւ ավերված ներսից։ Բեկորները սփռված են եղել շուրջ 70 մետր տարածքի շուրջ։ Պայթյունի հստակ պատճառը չի նշվում։

Նշվում է, որ սուզանավի անհետանալուց հետո Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունը ստորջրյա աղմուկ է արձանագրել վերջին անգամ «Սան Խուանի» կապի դուրս գալուց հետո։ Արգենտինական ՌԾՈՒ հրամանատարությունը ենթադրել է, որ դա հնարավոր է պայթյունի արձագանքը լինի, սակայն ենթադրությունները ապացուցել հնարավոր չի եղել մինչեւ նավի հայտնաբերումը։

Արգենտինական դիզելային-էլեկտրոնային սուզանավը հայտնաբերել են նոյեմբերի 16-ին 800 մետր խորության վրա։ «Սան Խուանը» դադարել է կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ին Սան Խորխե ծոցի շրջանում։ 1985 թվականին կառուցված սուզանավի մեջ անձնակազմի 44 անդամ է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները