Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը լուրջ վնասվածք է ստացել

11:35   18 Նոյեմբեր 2018    183

Մոսկվայի Սկլիֆովսկի կլինիկայում տեսել են Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչին շատ նման մի մարդու:

Այս մասին տեղեկացնում է հիվանդանոցում հերթապահ բժիշկներից մեկը, գրում է kp.ru-ն:

Բժշկի խոսքերով՝ Յանուկովիչը անշարժացված վիճակում հիվանդանոց է ընդունվել ուրբաթ, լուրջ վնասվածքների կասկածով, ինչպես նաեւ ծնկի շրջանում վնասվածքներով: Որքանով հայտնի է, Յանուկովիչը վնասվածք է ստացել թենիսի դահլիճներից մեկում, որտեղից էլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկը նշել է, որ մի քանի մարդ ուղեկցում էին Վ.Յանուկովիչին, սակայն ովքեր` չգիտի: Հիվանդանոցային բլոկում, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել, կարճ ժամանակով սահմանափակել են այցելուների մուտքը, այնուհետեւ նրան տարել են ինտենսիվ խնամքի բաժին, սակայն շուտով Յանուկովիչը տեղափոխվել է մասնավոր այլ կլինիկա:

Ա.Յանուկովիչի խոսնակ Կ. Կիրասիրը հեռախոսազրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները