ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի Խաշոգջիի սպանության գործին ներգրավված անձանց նկատմամբ

12:10   18 Նոյեմբեր 2018    195

Միացյալ Նահանգները հավելյալ միջոցներ կձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործին:

Այս մասին TACC-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթը:

«Մենք կշարունակենք ուսումնասիրել սպանության գործին ներգրավված, այն ծրագրած և ղեկավարած անձնանց պատասխանատվության ենթարկելու հավելյալ միջոցները: Մենք կձեռնարկենք դրանք (միջոցները – Tert.am)՝ պահպանելով Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմավարական հարաբերությունները», - նշել է Նոյերթը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «վճռականորեն տրամադրվել է պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր մեղավորներին»: Նոյերթը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ «վճռական քայլեր է ձեռնարկել մեղավոր անձանց նկատմամբ»:

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կառավարությունը դեռ վերջնական եզրահանգման չի եկել Խաշոգջիի սպանության վերաբերյալ: Նրա խոսքով «հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը վերջնական եզրահանգման է եկել, ստուգ չեն: Խաշոգջիի սպանության վերաբերյալ դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները