Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում

13:00   18 Նոյեմբեր 2018    218

Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում կայացել է Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Իտալիա-Պորտուգալիա հանդիպումը: Հավաքականները հաղթողին չեն որոշել՝ 0:0:

Այս արդյունքի շնորհիվ Պորտուգալիան ապահովել է իր տեղը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում, ինչը նշանակում է, որ հենց Պորտուգալիան հունիսին կհյուրընկալի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն Պորտուգալիային մրցաշարը հյուրընկալող երկրի կարգավիճակում պաշտոնապես կհաստատի դեկտեմբերի 3-ին. հենց այդ օրն է կայանալու Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Պորտուգալիայի հետ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու են A լիգայի խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:

Հավելենք, որ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է 2019 թվականի հունիսի 5-9-ը: Ավելի վաղ Պորտուգալիան մրցաշարը հյուրընկալելու իր հայտում առաջարկել էր խաղերն անցկացնել Պորտուի «Դրագաու» և Գիմարայնշի «Աֆոնսու Էնրիկեշ» մարզադաշտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները