ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հետաքննությունը

13:08   18 Նոյեմբեր 2018    120

Եվրոպական միությունը հաշվի է առնում Սաուդյան Արաբիայի իշխանությունների դիրքորոշումը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության հարցով, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը հանցագործության բոլոր մանրամասները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Համապատասխան հայտարարությունն արել է Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է DW-ն։

Փաստաթղթում մասնավորապես ասված է, որ չնայած արդարության հասնելու ցանկությանը, ԵՄ-ն վճռականորեն հանդես է գալիս մահապատժի դեմ, ինչիպիսին էլ հանցագործության հանգամանքներնը լինեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները