Հրեաները ծեծել են բորտուղեկցորդուն և վայրէջք պահանջել՝ հանուն Շաբաթի պահպանման

13:27   18 Նոյեմբեր 2018    178

Իսրայելցի ուլտրաուղղափառ հրեաները հարձակվել են «Էլ Ալ» ընկերության ինքնաթիռի բորտուղեկցորդուհու վրա:

Նրանք պահանջել են ինքնաթիռի վայրէջքը, որպեսզի Շաբաթը չխախտվի: Այս մասին Facebook-ում գրում է ուղևորներից մեկը՝ Ռոնի Մեյթայլը, հայտնում է lenta.ru-ն։

Աղջիկը նշել է, որ նոյեմբերի 16-ին «Բոինգ 787»-ը Նյու Յորքից Թել Ավիվ էր թռչում, սակայն ձնամրրիկի պատճառով երկու ժամ ուշ է դուրս եկել ԱՄՆ-ից: Ինքնաթիռում 70 ուղղափառ հրեաներ կային: Նրանք խնդրել են ինքնաթիռից դուրս գալ թռիչքից առաջ, քանի որ հասկացել են, որ չեն հասցնի Շաբաթին, բայց անձնակազմը խոստացել է ժամանել ըստ ժամանակացույցի և համոզել հրեաներին՝ մնալ: Երբ պարզ է դարձել հավատացյալներին, որ ուշացումը անխուսափելի է, նրանք հարձակվել են բորտուղեկցորդուհու վրա:

«Վեց ժամ տևած թռիչքից հետո լսեցի աղմուկ և տեսա լացող բորտուղեկցորդուհուն: Հրեաները ծեծել էին նրան և սպառնացել, որ օդաչուների խցիկի դուռը կկոտրեն… Եվ այս ամենը, որպեսզի չխախտեն Շաբաթը: (…) Թվում է՝ Շաբաթը պահելու պատվիրանը ավելի կարևոր է, քան մերձավորի հանդեպ սերը »,- գրում է Մեյթայլը:

Արդյունքում ինքնաթիռը Աթենքում վայրէջք է կատարել մինչև Շաբաթը սկսվելը: Հավատարիմ հավատացյալները մնացել են Հունաստանում, մյուս ուղևորները մեկ այլ ավիաընկերության չվերթով մեկնել են Իսրայել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները