Կահիրեում օդանավակայանի աշխատանքի խափանում է տեղի ունեցել

18:04   18 Նոյեմբեր 2018    125

Ուղեւորների գրանցման էլեկտրոնային համակարգի խափանումը հանգեցրել է Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատանքի ընդմիջումների, հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օդանավակայանի աշխատանքներում դժվարությունները շարունակվել են երեք ժամ, որից հետո խափանումը վերացվել է։

Նշվում է, որ օդանավակայանի ղեկավարությունն ու Ավիացիայի նախարարությունն ամեն ինչ արել են, որ ուղեւորներն հարմարավետ զգան իրենց։ Ավիաընկերությունները գրանցումը ձեռքով են կատարել, մի քանի թռիչքներ հետաձգվել են։

Այժմ օդանանավակայանը աշխատում է իր բնական ռեժիմով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կահիրե   Օդանավակայան  


Վերնագիրի այլ պիտակները