Բրիտանիայի ընդդիմությունում չեն բացառում Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե

18:28   18 Նոյեմբեր 2018    144

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը չի բացառել, որ բրիտանացիները կարող են Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացնել, սակայն ոչ մոտ ժամանակներս, այս մասին նա խոսել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը նշել է, որ համամիտ չէ ներկայի պահպանողական կառավարության հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի հետ կապված խնդրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հայտնել է, որ չի աջակցելու Brexit-ի շուրջ համաձայնագրին ներկայի տեսքով: Քորբինը չի բացառել, որ կլինի նոր հանրաքվե, սակայն, ըստ նրա, դա ապագայի հարց է:

«Եթե վաղը տեղի ունենա նոր հանրաքվե, ապա ի՞նչ կլինի դա: Ո՞րն է լինելու հանրաքվեի հարցը», - նշել է լեյբորիստների առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները