Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել

18:39   18 Նոյեմբեր 2018    172

Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ մեկ կին է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա ընկել է մեքենայի տակ: Մոտավորապես 400 տուժածներ կան, որոնցից 28-ը ոստիկաններ են ու հրշեջներ: 228 մարդ բերման է ենթարկվել, նրանցից 157-ը ձերբակալվել է, գրում է azatutyun.am-ը:

Ցուցարարները դուրս են եկել փողոցներ բողոքելով վառելիքի հարկերը բարձրացնելու կառավարության որոշման դեմ, ինչը կարող է հանգեցնել բենզինի ու դիզվառելիքի գների թանկացման:

Լույսն անդրադարձնող դեղին ժիլետներ հագած նրանք արգելափակել են ճանապարհներ ու բենզակայաններ: Ներքին գործերի նախարարության տվյալներով երկրով մեկ բողոքի ակցիներին մասնակցե լէ ավելի քան 280 հազար մարդ:

Նոյեմբերի 17-ի երեկոյան ցուցարարների մի խումբ փորձել է ճեղքելով մոտենալ նախագահական նստավայրին: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 2019 թվականից բարձրացնել բենզինի ու դիզելային վառելիքի հարկերը` հայտարարելով որ դա անհրաժեշտ է օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար և մտադիր չէ հետքայլ կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները